Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը։
Այս մասին Հակոբ Արշակյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում՝ մանրամասնելով, որ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։
«Աշխատանքային խմբի գործընկերների հետ պայմանավորվեցինք խորհրդարանական մակարդակում ունենալ ակտիվ աշխատանքային քննարկումներ` միմյանց փորձն ուսումնասիրելու և փոխադարձ օգնությամբ առկա մարտահրավերները հաղթահարելու գործում»,-նշել է Արշակյանը։