Ճապոնիայի վարչապետը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԿԺԴՀ-ին է փոխանցել իր մտադրությունը՝ որքան հնարավոր է շուտ հանդիպել իր առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ․ հաղորդում է կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Կիմ Յո Չժոնը նշել է, որ Կիսիդան ավելի վաղ խորհրդարանում հետաքրքրություն է ցուցաբերել ԿԺԴՀ-ի և Ճապոնիայի միջև բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորության նկատմամբ, և հայտարարել է, որ ճապոնական կողմն այդ դիրքորոշումը փոխանցել է ԿԺԴՀ-ին: