Իրավունքն իրականում պարտականության հայելին է. Փաշինյանի՝ «TikTok»-ում «Զրույցներ պետության մասին» շարքի նոր հոլովակը (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույցներ պետության մասին» շարքում անդրադարձել է քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին։
Ըստ նրա, իրավունքն ու պարտականությունը միմյանց հայլին են։ «Երբ կա կյանքի իրավունք, կա չսպանելու պարտականություն կամ ավտոմեքենան կանոններով վարելու պարտականություն, որ ուրիշների կյանքը վտանգի տակ չդնենք։ Երբ կա սեփականության իրավունք, կա չգողանալու պարտականությւոն, ուրիշի ունեցվածքը չվնասելու պարտականություն, որ ապահովվի սեփականության իրավունքը»,- ասել է նա՝ հավելելով, որ պարտականությունները իրականում իրավունքներն ուժեղացնելու համար են։
Մանրամասները՝ տեսանյութում:
@nikol.pashinyan_pm Զրույցներ պետության մասին – 2. իրավունքի եւ պարտականության աղբյուրը
♬ оригинальный звук - Nikol Pashinyan