Զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հաստատել է, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա ՀՀ քաղաքացի։
«Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,-նշված է հաղորդագրության մեջ: