Ահաբեկիչները բերվել են Մոսկվայի Բասմանի դատարան
Ահաբեկիչները բերվել են Մոսկվայի Բասմանի դատարան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այս պահին ընթանում է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ կասկածյալների խափանման միջոցի քննությունը։
Նշվում է, որ հարձակման երկու ենթադրյալ մասնակիցների մի խումբ անձանց կազմում ահաբեկչություն կատարելու մեղադրանք է առաջադրվել, նրանց սպասվում է ցմահ ազատազրկում։