Նոյեմբերյանի բաժնում ինձ հավաստիացրեցին, որ 2 տասնյակից ավել քաղաքացիներին շուտով ազատ կարձակեն. պատգամավոր
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Քիչ առաջ այցելեցի Նոյեմբերյանի ոստիկանական բաժին առանց հիմնավորման բերման ենթարկած 2 տասնյակից ավել քաղաքացիներին:
Բաժնում ինձ հավաստիացրեցին, որ քաղաքացիներին շուտով ազատ կարձակեն:
Եվս մեկ անգամ գործող իշխանություններին հիշեցնում եմ. նման ռեպրեսիվ և հակաիրավական գործելաոճն անխուսափելիորեն առաջացնելու է հակազդեցություն: Չեք կարող այս մեթոդներով լռեցնել հայրենիքը ոչնչի դիմաց զիջելու դեմ պայքարողներին»: