«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի
Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և հրդեհի հետևանքով թունավոր նյութերի արտազատումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։