Ալիևը զանգահարել և ցավակցել է Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, ցավակցություն հայտնել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Նա հայտարարել է, որ Բաքուն դատապարտում է այդ սարսափելի ահաբեկչությունը՝ նշելով, որ ադրբեջանական ժողովուրդն այս դժվարին պահին աջակցում է Ռուսաստանին:
Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդգծել են, որ հետագայում ևս կշարունակեն համատեղ ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: