«Պիկնիկ» խմբի օգնականը զոհվել է Crocus-ում
«Պիկնիկ» խմբի օգնական Նատալյա Քուշները զոհվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:
Այդ մասին հայտնում է հենց խումբը։ Կնոջ մահվան մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ամուսինը ճանաչել է նրա մարմին։
Նշենք, որ համերգասրահում սպասվում էր ռուսական «Պիկնիկ» ռոք խմբի համերգը։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած 110 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 33-ի վիճակը՝ ծանր։ ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ։