«Դատապարտում եմ Մարտական եղբայրության անդամների ապօրինի ձերբակալումը»․ Մեսրոպ Առաքելյան
Դատապարտում եմ Մարտական Եղբայրության անդամների ապօրինի ձերբակալումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Ակնհայտ է, որ այս ամենը կապված է դեպի Ոսկեպար այսօր նախատեսված այցի հետ։
Իշխանությունները փորձ են անում ամեն ձևով ճնշել հասարակության տարբեր հատվածների արդարացի դժգոհությունը Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերի վերաբերյալ»,- գրել է նա։
Ավելի վաղ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել, որ «Մարտական եղբայրության» 24 անդամներ ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։