Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Ռուսաստանի դրոշի գույներով
Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի «Բուրջ Խալիֆան», լուսավորվել է Ռուսաստանի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության՝ կապված «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հայտնում է 112 Telegram-ալիքը։
ԱՄԷ-ում ՌԴ դեսպանատան հաղորդմամբ, Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) գլխավոր գրասենյակի շենքը նույնպես լուսավորված է Ռուսաստանի եռագույնով։