Տաջիկստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և դատապարտել Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը
Տաջիկստանի նախագահ Ռահմոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և դատապարտել Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Այս մասին հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Տաջիկստանի նախագահը հայտարարել է, որ ահաբեկիչները ոչ ազգություն ունեն, ոչ կրոն:
Տաջիկստանն ու ՌԴ-ն հաստատել են ահաբեկչության դեմ պայքարը համատեղ շարունակելու մտադրությունը: