Ձերբակալվել է «Մարտական եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ կապը կորել է
«Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։
««Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է», - նշված է գրառման մեջ։
«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։
«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։ «Մարտական եղբայրության» նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։ Մենք դա հասկանում և գիտակցում ենք», - նշված է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ հաղորդվել է այլ ձերբակալվածների մասին, սակայն անուններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ որպես ձերբակալման հիմնավորում բերվել է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։
Նախօրեին Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ իրեն հրավիրել են ոստիկանություն և հայտնել, որ չեն թույլատրելու «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար։