«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 152-ի
Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ 3 երեխա: Այս մասին հայտնում է TASS-ը:
Տուժածների թիվը հասել է մինչև 152-ի: Նրանցից բժշկական հաստատություններ են տեղափոխվել ու հոսպիտալացվել 114 մարդ, ներառյալ՝ 4 երեխա, տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը:
Հիշեցնենք՝ մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուժայինները ձերբակալել են «Կրոկուսի» ահաբեկչությունն անմիջականորեն իրականացնող բոլոր չորս անձանց:
ՌԴ նախագահը մարտի 24-ը երկրում հայտարարել է համազգային սգո օր: