Մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա․ Հայկ Մարության
Մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու մեր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Մարությանը։
«Ներկայումս ոստիկանությունը ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։
Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին»,-նշել է նա։