Լատվիայի ոստիկանությունն արգելում է մարդկանց մոտենալ դիվանագիտական ներկայացուցչությանը՝ հարգելու ահաբեկչության զոհերի հիշատակը․ ՌԴ դեսպանատուն
Լատվիայի ոստիկանությունն արգելում է երկրի քաղաքացիներին ծաղիկներ բերել ՌԴ դեսպանատան մոտ՝ ի նշան ռուս ժողովրդի հետ համերաշխության։ Այդ մասին հայտնել է Ռիգայում ՌԴ դեսպանատունը։
«Լատվիայի հարյուրավոր բնակիչներ, որոնք կիսում են մեր ժողովրդի ցավը, ծաղիկներ ու մոմեր են բերում ՌԴ դեսպանատան մոտ, միայն թե տեղի «կարգի պահապաններին», դատելով ամեն ինչից, անծանոթ են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են վշտակցությունը, կարեկցանքն ուրիշի վշտի նկատմամբ։ Լատվիայի ոստիկանությունը արգելում է կարեկից մարդկանց մոտենալ դիվանագիտական ներկայացուցչությանը՝ հարգելու սարսափելի ահաբեկչության զոհերի հիշատակը»,- հայտարարել է Ռիգայում ՌԴ դեսպանությունը։