Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ցավակցություն է հայտնել «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կողմերը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։