Պենտագոնը հայտարարել է հութիների չորս անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
ԱՄՆ-ը ոչնչացրել է Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժման չորս անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
«Մարտի 22-ին մոտավորապես ժամը 16:22-ից մինչև 23:10-ը Կենտրոնական հրամանատարության ուժերը ոչնչացրել են չորս անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում», - ասվում է «X» հարթակում հրապարակված գրառման մեջ: