Սերբիան կարող է լքել Եվրոպայի խորհուրդը, եթե Կոսովոն միանա այդ կազմակերպությանը․ Bloomberg
Սերբիան կքննարկի Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը, եթե Կոսովոն միանա միջազգային կազմակերպությանը, հաղորդում է Bloomberg-ը։
«Կոսովոյի՝ կազմակերպությանը միանալու առաջարկն ընդունելը դե ֆակտո կնշանակի Սերբիայի վտարում», -գործակալությունը մեջբերել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունը։
«Կտեսնենք՝ Սերբիան կմնա՞, թե՞ ոչ, եթե Կոսովոն ընդունվի Ստրասբուրգում գործող կազմակերպություն»,- ասել է պետության ղեկավարն ու հավելել՝ գուցե, նրանք նախընտրեն, որ Կոսովոն լինի Եվրոպայի խորհրդում, ոչ թե Սերբիան: