«Դատապարտում ենք ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում ՌԴ ժողովրդին»․ ԱՄՆ պետքարտուղար
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի հանցագործությունից։
Մենք դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և համերաշխություն ենք հայտնում Ռուսաստանի ժողովրդին՝ սգում այս սարսափելի իրադարձության հետևանքով զոհվածների համար։