Բրյանսկում ձերբակալված բոլոր ահաբեկիչներն օտարերկրյա քաղաքացիներ են․ ՌԴ ՆԳՆ
Կրոկուսում ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն, նրանք բոլորն օտարերկրացիներ են, հայտարարել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Մի շարք Տելեգրամ ալիքներ և սոցիալական ցանցեր այսօր հայտարարություններ են տարածել այն մասին, որ մարտի 22-ին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալները, ովքեր փախել են Renault Logan մեքենայով և այնուհետև ձերբակալվել Բրյանսկում, Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, նրանք բոլորն էլ օտարերկրյա քաղաքացիներ են»,- գրել է նա։
Հստակեցվում է, որ ՌԴ ՆԳՆ միգրացիոն ստորաբաժանումներն ԱԴԾ-ի հետ համատեղ ստուգում են ձերբակալվածներից յուրաքանչյուրի՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու տևողությունը, սահմանում բնակության վայրի փաստացի հասցեները, ինչպես նաև այլ կարևոր հանգամանքներ։