Կալանավորվել է Արթիկի փոխքաղաքապետը
Օրեր առաջ ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը և նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Հարությունյանը։
Ըստ տեղեկությունների, երեկ դատարանը 2 ամսով կալանավորման որոշում է կայացրել։
Արտակ Հարությունյանը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով 2021 թվականին առաջադրվել էր որպես Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։
Ընտրություններից հետո, ՔՊ-ի հետ ստորագրելով կոալիցիոն հուշագիր, նշանակվել էր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնին։