Գյումրիում կայացել է ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Գյումրիում մարտի 23-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Նիստին մասնակցել են կուսակցության Շիրակի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։