Խստորեն դատապարտում եմ կատարվածը, վշտակցում եմ զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին. ԲՀԿ խոսնակ
Խստորեն դատապարտում եմ կատարվածը, վշտակցում եմ զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Ֆեսյբուքյան էջում գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Մոսկվայի ահաբեկչությանը․
«Ահաբեկչությունը,որից որեւէ երկիր ապահովագրված չէ, մեր մոլորակում գոյություն ունեցող ամենասարսափելի երեւույթներից է: Երեկվանից սարսափով եմ հետևում Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությանը, որն արդեն ավելի քան 100 անմեղ մարդու, այդ թվում նաև երեխաների կյանք է խլել:
Սարսափելի է, որ Մոսկվայի այն փողոցներով, որով քայլել ես ընդամենը օրեր առաջ` երեկ խուճապահար մարդիկ էին փախչում ահաբեկիչների կրակահերթերից: Մոսկվան սգում է այսօր: Խստորեն դատապարտում եմ կատարվածը, վշտակցում եմ զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Մարդկությունը պետք է ձերբազատվի դաժանությունից, աշխարհին բարությունն է պակասում»: