ՌԴ նախագահը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Իր ուղերձում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ահաբեկչության բոլոր կատարողներն ու պատվիրատուները անխուսափելի պատիժ կկրեն։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 11 մարդու ձերբակալության մասին։