Նոուրուզի կապակցությամբ Հայաստանում ում ԻԻՀ դեսպանությունը ընդունելություն է կազմակերպել
Իրանական Ամանորի` Նոուրուզի կապակցությամբ մարտի 22-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Միջոցառմանը մասնակցել և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
«Հայաստանի և Իրանի հարաբերություններն ունեն հազարամյակների տարեգրություն, իսկ փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում թրծված երկկողմ շփումները կրել և կրում են շարունակական բնույթ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:
Դրա մասին են վկայում սերտ ու հաճախակի շփումները երկու պետությունների բարձրագույն ղեկավարության միջև և կյանքի կոչվող ու նախանշվող բազմաթիվ ծրագրերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ երկու պետությունների ժողովուրդներին մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն։