«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության մեղավորներն անպատիժ չեն մնա․ Նիկոլայ Պատրուշև
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնողները ու կազմակերպիչներն անպայման կկրեն իրենց պատիժը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով քարտուղարի խոսքերը։
«Անկասկած, մարդկանց զանգվածային մահերի մեղավորներն անպատիժ չեն մնա»,- նշել է նա՝ իր ցավակցությունները հայտնելով կատարվածի կապակցությամբ։
Պատրուշևը կարծիքով՝ այս իրադարձությունը ցույց է տալիս, որ ահաբեկչությունն անվտանգության սպառնալիք է հանդիսանում։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 93-ի։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ զոհերի թիվը շարունակում է աճել։