«Կրոկուս Սիթի Հոլլ»-ի ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են
ՌԴ ԱԴԾ (Ավտանգության դաշնային ծառայություն) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս ահաբեկիչներին, որոնք անմիջականորեն մասնակցել են Crocus City Hall-ի ահաբեկչությանը: Այս մասին հաղորդում է Կրեմլը։
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, հարյուրից ավելին վիրավորվել է։
Մարտի 22-ի երեկոյան ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ Հստակեցվել էր, որ այդ ժամանակ նշված վայրում պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը։
Ահաբեկչության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։