«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը․ նոր տվյալներ
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին։
«Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ»,- հայտնել են գերատեսչությունից՝ շեշտելով, որ զոհերի թիվը կարող է աճել։
Ըստ ՌԴ Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ զոհերի թվում կա երեք երեխա։ Բացի այդ, ևս 121 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, գտնվում են Մոսկվայի ու Մերձմոսկվայի տարբեր հիվանդանոցներում։