Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն արտահայտի ակաբեկչական նման դրսևորումների նկատմամբ․ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ․
«Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին:
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ակաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Աստված պահապա՛ն բոլորին․․․»։