«Մայր Հայաստանը» ցավակցում է ռուս ժողովրդին
«Մայր Հայաստան» շարժումը խստորեն դատապարտում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ: Այս մասին ցավակցական ուղերձ է հղել շարժումը:
«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմաթիվ ահաբեկչություններ և հարձակումներ է տեսել: Մենք շատ լավ ենք հասկանում մեր բարեկամ ժողովրդի ցավը և կիսում վիշտը տեղի ունեցածի կապակցությամբ: Ահաբեկչությունը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում և արժանի հակահարված պիտի ստանա բոլորի կողմից:
Շարժումը ցավակցություն է հայտնում ռուս ժողովրդին և զորակցություն՝ զոհվածների, տուժածների ընտանիքներին»: