Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում․ Տիգրան Ավինյան
Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։
Ցավակցում եմ զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում»,- գրել է Ավինյանը։