Մահ՝ մահվան դիմաց. Մեդվեդևն անդրադարձել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը:
«Ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ անկեղծ ցավակցություն, ուժ՝ զոհվածների բոլոր հարազատներին։
Ահաբեկիչները հասկանում են միայն պատասխան տեռորը. Ոչ մի դատավարություն կամ հետաքննություն չի օգնի, եթե ուժին չհակազդեն ուժով, մահերին՝ ահաբեկիչների ամբողջական մահապատիժներով և նրանց ընտանիքների նկատմամբ բռնաճնշումներով Համաշխարհային փորձ է:
Եթե պարզվի, որ դրանք Կիևի ռեժիմի ահաբեկիչներ են, ապա նրանց և նրանց գաղափարական ոգեշնչողների հետ այլ կերպ վարվել հնարավոր չէ։ Նրանց բոլորին պետք է գտնել և անխնա ոչնչացնել որպես ահաբեկիչներ։ Այդ թվում՝ նման ոճրագործություն իրականացրած պետության պաշտոնյաներին։
Մահ՝ մահվան դիմաց»,-գրել է նա: