Կրակոցներ և պայթյուն՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում․ ի՞նչ է հայտնի
Անհայտ անձինք կրակ են բացել Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Այդ ժամանակ ընթանում էր «Պիկնիկ» խմբի համերգը, հայտնում է TACC գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ կրակել է առնվազն 3 մարդ, որից հետո պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ շենքում հրդեհ է բռնկվել։
Նշվում է տասնյակ տուժածների մասին։ Տարբեր աղբյուրներով՝ կան զոհեր, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։ Մարդկանց տարհանում են շենքից.
Հրաձգության ժամանակ երաժիշտները չեն տուժել, շենքում մարդիկ են մնացել են։ Ավելի քան 30 մարզային և Մոսկվայի 20 շտապօգնության թիմեր ուղարկվել են Crocus City Hall համերգասրահ։