Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կողմերը քննարկել են, թե ինչպես կարող են երկու երկրների խորհրդարաններն աջակցել խաղաղության գործընթացին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կողմերը պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները։ Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։