Ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին
AntiFake.am–ի տեղեկություններով՝ րոպեներ առաջ ձերբակալել են նաև «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Վազգեն Սաղաթելյանին տարել են իր բնակարանից։
Հիշեցնենք, որ այսօր 12.00-ի սահմաններում դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք գազանաբար հարձակվել են Նարեկ Սամսոնյանի վրա ու տարել։ Սամսոնյանի գտնվելու վայրը շուրջ 2.5 ժամ անհայտ է եղել, փաստաբանին խոչընդոտել են այցելել Սամսոնյանին։
Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Սամսոնյանը ձերբակալվել է «Իմնեմնիմի» փոդքասթի 83–րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին «բ․․․–ի տղա» ասելու համար։ Ենթադրաբար՝ Վազգեն Սաղաթելյանը նույնպես ձերբակալվել է այս գործի շրջանակներում։