Ոսկեպարում հաստատված արցախցի երկու ընտանիք լքել է գյուղը
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում հաստատված արցախցի երկու ընտանիք լքել է Ոսկեպարը. պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի մասին հայտարարությունն է։
Լուրն Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։
«Երկու ընտանիք իսկապես հեռացել է, տեղափոխվել են ավելի հարմար տեղ»,- ասաց նա։
Այլ հարցերի վարչական ղեկավարը չպատասխանեց։ «Ոչ մի բան էլ չեմ ասում»,- նշեց Աղբալյանը։