Ալեն Սիմոնյանը Բելգիայում ԱԺ պատվո շքանշանով է պարգևատրել ԵԽ պատգամավորների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին Բելգիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիին եւ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ պատվո շքանշանով է պարգեւատրվելու նաեւ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը: