Հունաստանում ՀՀ դեսպանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել Հայաստան- Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 21-ին հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, Հունաստանի իշխող՝ «Նեա դիմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։
Դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Մկրտչյանը կարևորել է ԵԽԽՎ սկզբունքայնության և կազմակերպության հռչակած արժեքներին հավատարմության պահպանումը, ինչը միայն նպաստում է անդամ պետություններում ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների բարելավմանը և դրանց կայացմանը։
Դեսպանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։