Չավին 2 խաղով կորակազրկվի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին որակազրկվել է Լա Լիգայի երկու խաղով՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում դաշտից հեռացման համար։ Իսպանացի մասնագետը կկարողանա մարզչական նստարանին տեղ զբաղեցնել ապրիլի 21-ին, երբ կապտանռնագույնները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։ ArmSport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Relovo-ն։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Իսպանիայի Պրիմերայի 29-րդ տուրի խաղում հանդիպել էին Մադրիդի «Ատլետիկոն» ու կատալոնական «Բարսելոնան»։ Խաղն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։ 41-րդ րոպեին կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Չավին դեղին քարտ ստացավ մրցավարից իր դժգոհությունը չափազանց ակտիվ արտահայտելու համար, ով անհասկանալի պատճառներով կոպիտ խախտումների համար զգուշացումներով չէր պատժում «ներքնակների» խաղացողներին։
Մի քանի րոպե անց տեղի ունեցավ ևս մեկ նմանատիպ խախտում: Կատալոնացի մարզիչը կրկին սկսել է ինչ-որ բան բղավել մրցավարի հասցեին, որն անմիջապես վազել է հյուրերի մոտ և ուղիղ կարմիր քարտ ցույց տվել նրան։ Այսպիսով, Չավին բաց կթողնի ներքին առաջնության երկու խաղ՝ «Լաս Պալմասի» և «Կադիսի» հետ։