Շուրջ 2 մլրդ դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 805 միլիոն դրամ կհատկացնի 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։
Կառավարության մարտի 21-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Եթե այս հատկացումն էլ իրականացնենք, ընդհանուր առմամբ այս տարի պետական բյուջեից արդեն իսկ հատկացրել ենք 6 միլիարդ 640 միլիոն դրամ։
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզին 1 ծրագրի համար կհատկացվի 230 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 170 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 185 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 26 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 441 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 3 ծրագրի համար՝ 53 միլիոն դրամ, Շիրակի մարզին 6 ծրագրի համար՝ 342 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 293 միլիոն դրամ և Տավուշի մարզին 3 ծրագրի համար՝ 115 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը։