Բաքուն կոչ է արել Փարիզին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին
Բաքուն կոչ է արել Փարիզին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ուղղված Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։
Հաջիզադեն անընդունելի է անվանել մարտի 20-ին Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընդունելության ժամանակ Աթալի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։
Հաջիզադեի խոսքով՝ Աթալն իր հայտարարություններով միակողմանի պաշտպանում է Հայաստանին:
«Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումները սեփական ինքնիշխան տարածքում և մեր երկրին մեղադրել հայկական տարածքների օկուպացման համար, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի գործողությունները չեն հակասում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում ընդունված բանաձևերին», - ասել է խոսնակը։
Հաջիզադեն հավելել է, որ Ֆրանսիան շարունակում է լռել Հայաստանի կողմից ադրբեջանական 8 գյուղերի շարունակվող օկուպացման դեմ։