ԱՄՆ-ն կողմ է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին միասնական կառավարմանը․ Բլինքեն
ԱՄՆ-ն գտնում է, որ հակամարտության ավարտից հետո Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին պետք է լինի միասնական կառավարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի՝ հաշվի առնելով Իսրայելի՝ իրեն պաշտպանելու ունակությունը: Երբ այն ավարտվի, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք այն բանին, թե ինչ կպատահի Գազայի հատվածի կառավարման հետ, և մենք կցանկանայինք, վերջին հաշվով, տեսնել Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի միասնական կառավարում՝ վերականգնված պաղեստինյան վարչակազմի գլխավորությամբ», - ասել է Բլինքենը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «չի ցանկանում և հստակ ասել է», որ Գազայի հատվածում «չի կարող լինել կրկին օկուպացում Իսրայելի կողմից»՝ նաև շեշտելով, որ «չենք կարող թույլ տալ, որ ՀԱՄԱՍ-ը ղեկավարի Գազան»: