Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղում
ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 20-ին Պռոշյան գյուղի Գամի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Ռուբեն Ա.-ին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք: