Հայաստանի և Շվեդիայի վարչապետներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրստերսոնի հետ:
ՀՀ վարաչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեդիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները պայմանագրի նախագծի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: