Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի
Բրյուս Ուիլիսի դուստրը՝ Թալուլա Ուիլիսն, առաջին անգամ հայտնել է, որ ունի աուտիզմ՝ հրապարակելով տեսանյութ ինստագրամյան իր էջում:
Տեսանյութում նրա հայրը՝ Բրյուս Ուիլիսը, կարմիր գորգի վրա գրկում է երիտասարդ Թալուլային, իսկ տեսանյութին կից գրել է.«Ասա, որ աուտիստ ես՝ առանց ասելու, որ աուտիզմ ունես»,- գրել է նա:
Աուտիզմ, զարգացման խանգարում, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման խախտումներով և կրկնվող ու սահմանափակ վարքագծով:
Посмотреть эту публикацию в Instagram