Կանադան 30 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի վերազինմանը
Կանադան ավելի քան 40 միլիոն կանադական դոլար (29,4 միլիոն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ուկրաինայի համար հրետանային զինամթերք գնելու համար՝ չեխական համապատասխան նախաձեռնության շրջանակներում:
Այդ մասին հայտնել է Կանադայի կառավարությունը։ Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը հայտարարել է, որ այդ միջոցները կօգնեն ծանր զինամթերքի մի քանի հազար արկ հասցնել: Նրա խոսքով՝ Օտտավան Կիևին կփոխանցի նաև ավելի քան 5,5 միլիոն դոլար արժողությամբ գիշերային տեսողության սարքեր: