Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցի վերաբերյալ
Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են երկրորդային պատժամիջոցների պահպանման նոր սխեմայի շուրջ, որը կտարածվի Ռուսաստանի հետ համագործակցող ընկերությունների վրա։ Այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը։
Նոր պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները Անկարային կտեղեկացնեն կասկած հարուցող ընկերությունների մասին, ինչպես նաև հարցում կանեն այդ կապակցությամբ: Թուրքիան պետք է հետաքննություն անցկացնի և արդյունքի մասին զեկուցի ԱՄՆ-ին, որից հետո «անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն», գրում է թերթը:
Ավելի վաղ Վաշինգտոնը երկրորդային պատժամիջոցներ էր սահմանել թուրքական ընկերությունների դեմ, որոնք կասկածվում են Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն ծավալելու համար՝ առանց այդ մասին Անկարային տեղեկացնելու: Այդ իրավիճակը ստեղծել է «տարբեր տնտեսական խնդիրներ»։
Հունվարին հայտնի է դարձել որ թուրքական բանկերը համընդհանուր հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ։ Իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականին Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում օգնող օտարերկրյա ընկերությունների դեմ երկրորդային պատժամիջոցների մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրից հետո, գրում է «Կոմերսանտ» թերթը։ Արդյունքում, թուրքական բանկերը խզել են թղթակցային հարաբերությունները ռուսական գրեթե բոլոր վարկային հաստատությունների հետ և դադարեցրել նրանց վճարումների ընթացքը։
Բայդենի հրամանագրից հետո չինական պետական բանկերը նույնպես սկսել են սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանից ժամանած հաճախորդների հետ։ Ըստ Bloomberg-ի՝ առնվազն երկու չինական բանկ որոշել է վերանայել բիզնեսը Ռուսաստանում, խզել կապերը պատժամիջոցների տակ գտնվող հաճախորդների հետ և դադարեցնել որևէ ֆինանսական ծառայության մատուցումը ռուսական ռազմարդյունաբերությանը։