Միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել
Սերբիայում կայացած Ա կարգի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ։
ՀԲՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Համլետ Հարությունյանը (86 կգ) դարձել է արծաթե մեդալակիր` եզրափակչում համառ պայքարում պարտվելով աշխարհի չեմպիոնին։
Ժիրայր Սարգսյանը (54 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։