Իռլանդիայի վարչապետը հրաժարական կտա
Լեո Վարադկարը անակնկալ հայտնել է Իռլանդիայի վարչապետի և իշխող «Ֆինե Գել» կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իռլանդական լրատվամիջոցները:
Մարտի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով՝ 20։00-ին), նա մամուլի ասուլիս կանցկացնի, հայտնել են կառավարությունից:
Վարադկարի հեռանալը երեք կուսակցությունից բաղկացած կոալիցիայի ղեկավարի պաշտոնից համընդհանուր ընտրություններ անցկացնելու պահանջ չի առաջացնում․ նրան կարող է փոխարինել «Ֆինե Գել»-ի նոր ղեկավարը: